Հակառակորդն այս անգամ թիրախավորել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը. ՊԲ
ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
«Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

