Ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմում․ Լավրով
ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է․ այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է հոկտեմբերի 14-ին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում։
Լավրովի խոսքով՝ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում:
«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ», - նշել է Լավրովը:
Zham.am

