Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ԼՂ վերաբերյալ կնքված մոսկովյան համաձայնագրին
Դիտել նաև
ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու
Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը
Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին
Պապիկյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել
Նամակ Շոյգույից Ադրբեջանի իշխանություններին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի պարտավորվածությունները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Համաձայն ՌԴ ՊՆ տվյալների՝ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ:
«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով իրականացնել հայակական և ադրբեջանական կողմերի ստանձնած պարտականությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրերի»,- նշել են ռազմական գերատեսչությունում:

