Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը

Թուրքիան Սիրիայից ԼՂ է ուղարկել հարյուրավոր վարձկանների, սակայն մի մասը, չդիմանալով կատաղի մարտերին, վերադարձել է. The Wall Steet Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը պնդում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Հոդվածում նշվում է, որ «Թուրքիայի հետ միություն կազմած սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող մարտերին»։ Պարբերականի տեղեկություններով՝ «եւս հարյուրավորները պատրաստվում են ուղարկվելուն»։ Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում պարբերականի երկու աղբյուրներ, որոնք կապ ունեն գրոհայինների տեղափոխման հետ։ Փոխանցում է News.am-ը։ 

Պարբերականի աղբյուրների վարկածով՝ հուլիսից «սիրիական խռովարար խմբավորումների շարքերում սկսել է տեղեկություն տարածվել այն մասին, որ Թուրքիան մարտիկների է հավաքագրում ռազմական գործողությունների մասնակցելու համար»։ Պարբերականի տեղեկություններով՝ սեպտեմբերի կեսից սկսվել է Սիրիայից գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի՝ «ամեն անգամ մինչեւ 100 մարդ թվաքանակով խմբերով»։ Սիրիայում պարբերականի աղբյուրը, որը կապ ունի զինված խմբավորումների հետ, նշել է, որ տեղափոխվել են հարյուրավոր մարդիկ, սակայն «տասնյակներն արդեն վերադարձել են՝ մարտերի արյունահեղությունից տագնապահար»։

Հոդվածում ներկայացվում է Սիրիայից խռովարարի խոսքը, ըստ որի՝ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ուղարկված գրոհայինները ստանում են ամսական մինչեւ 2 հազար դոլար աշխատավարձ։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ «Սիրիայից տեղափոխված մարտիկների շարքերում կորուստներն արագ աճում են»։ Նա նշել է, որ «մոտ 200-ն արդեն խնդրել է իրենց հետ վերադարձնել»։

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան Ադրբեջանում երկու շաբաթ տեւողությամբ զորավարժանքներ է կազմակերպել եւ «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել է հարվածային անօդաչուներ»։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Թուրքիան ավելի վաղ կազմակերպել էր Սիրիայից Լիբիա շուրջ 5 հազար գրոհայինների տեղափոխումը։ «Լիբիա կամ Ադրբեջան տեղափոխումը նորմալ երեւույթ է դարձել»,- ասել է Սիրիայում պարբերականի աղբյուրը։ «Մարդկանց համար արդեն միեւնույնն է, թե ինչի համար կամ ում դեմ են պատերազմելու, նրանք հիմա հարցնում են միայն փողի մասին։ Նրանք կգնան այնտեղ, որտեղ փող կա»,- հավելել է նա։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>