Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով
Դիտել նաև
Եթե այլևս գլուխ չես հանում, ժամանակն է կանգ առնել․ Կասանոն՝ Ռոնալդուին
Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»
Համացանցում հայտնվել է Ռոնալդուի և ընկերուհու հերթական լուսանկարը
Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստը, որ վաստակել է 1 միլիարդ եվրո
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Goal.com-ը:
35-ամյա հարձակվողը հիվանդությունը տանում է անսիմպտոմ, սակայն արդեն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականի կազմում Ազգերի լիգայի հանդիպումներին մասնակցելու համար Ռոնալդուն հրաժարվել էր ինքնամեկուսանալուց այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:
Պորտուգալիայի հավաքականը Շվեդիային կընդունի հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: