Իրանը բարձր է գնահատում ԼՂ-ում կրակի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը
Իրանը բարձր է գնահատում ԼՂ-ում կրակի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին:
«Հուսով ենք, որ խաղաղ բանակցությունները կսկսվեն որքան հնարավոր է շուտ, եւ բանակցությունների արդյունքները կհամապատասխանեն Ադրբեջանի եւ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքներին այնպես, որ դա չի հանգեցնի նոր պատերազմի»,-ասել է նա:
Իրանցի պաշտոնյան նաեւ նշել է, որ տարածաշրջանում կան անհրաժեշտ հնարավորությունները՝ լուծելու խնդիրն ու ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մոսկվայի բանակցությունները տարածաշրջանային անկախ տերությունների ներուժի լավ նշան են, եւ Իրանը լիովին պատրաստ է համագործակցել միջազգային իրավունքին համապատասխան խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում»,-նշել է նա: