Թուրքիայի օգնությամբ և համակարգմամբ Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկաններից առնվազն 119 սպանվել է
Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» (Syrian Observatory for Human Rights) տվյալյների՝ Թուրքիայի օգնությամբ և համակարգմամբ Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկաններից առնվազն 119 սպանվել է։ Նշվածներից 78-ի մարմինները արդեն տեղափոխվել են Սիրիա։ Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում ևս մեկ՝ 400 հոգուց բաղկացած վարձկանների խումբ է մեկնելու Ադրբեջան։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից