ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն անընդունելի է համարել հրադադարի խախտումները
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անընդունելի է համարել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը: Այս մասին, հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Խիստ հիասթափված ենք հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններից և նման խախտումներն անընդունելի ենք համարում»,- ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հակամարտության կողմերին հիշեցրել է քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության պարտավորությունների մասին և կոչ արել խուսափել քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը: «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում իրականացնել հրադադարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»,- հավելել է նա:
Zham.am