Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մասնակցում է իրավիճակի կայունացմանը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մասնակցում է հակամարտության կայունացմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի Դաշնության` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը»,-ասացին նախարարությունում:
Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս խնդրի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:
«Այս աշխատանքի հիմնական նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտության կողմերի` բանակցություններին անցումը` տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,- ընդգծեցին ՌԴ պաշտպանության նախարարությունում:

