Այսօր ճանապարհեցի կրտսեր եղբորս, հաղթանակած դառնաս տուն
Դիտել նաև
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն
Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թէ հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։ Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, ով չափազանց թանկ է իմ համար, ով մեծ նվիրումի և հմտության կրող է, ով զինվորականի ճանապարհը իմ օրինակով է ընտրել։
Հպարտ եմ քեզանով իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն։
Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

