Արցախի ՊԲ-ին կրակի դադարի հրաման է տրվել. ՊՆ խոսնակ
Այսօր ժամը 12։00-ից արցախա-ադրբեջանական շփման գծում պետք է ուժի մեջ մտնի մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհերի մարմինների փոխանակման համար։
«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,-գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

