Կրակի այս դադարեցումը լինելու է շատ փխրուն. Կարեն Բեքարյան. Տեսանյութ
Պատերազմն ավարտված չէ, այս կրակի դադարեցումը լինելու է շատ փխրուն՝ իր հետ զուգահեռ պահանջելով պատերազմին հատուկ պատրաստվածություն և՛ ռազմաճակատում, և՛ դիվանագիտական ճակատում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:

