Ադրբեջանի պատվիրակությունը կարճ ժամանակով հեռացել է բանակցությունների սրահից. Տեսանյութ
Մոսկվայում արդեն գրեթե հինգ ժամ ընթանում են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:
Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողների առաջարկով՝ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու համար:
Առաջիկայում բանակցությունները կվերականգնվեն:
Zham.am