Այսօր, ինչպես հայտնի է, Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարության Ընդունելությունների տանը, տեղի է ունենալու ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպումից առաջ, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման, ուժեղացվել է Ընդունելությունների տան հսկողությունը։ Տեղում են ՕՄՕՆ-ի ներկայացուցիչները։ Հանդիպումը կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ երեկոյան հնչեցրած կոչի համաձայն։ Հանդիպման ընթացքում խորհրդակցություններ են լինելու կապված կրակի դադարեցման հետ։
Zham.am