Նա զոհվեց, որ մենք ապրենք. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրիկի գրառումը
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Լևոնի Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Մեր քաջարի որդին՝ Ալեն Մարգարյանը անմահացավ: Նա զոհվեց, որ մենք ապրենք:
Թող բոլորիդ հիշողություններում Ալենը մնա անսահման լավատես ու չափազանց հայրենասեր երիտասարդ, ում մեծագույն սերը Հայրենիքն էր, իսկ մեծագույն երազանքը՝ աշխարհը փոխել դեպի բարին:
Մեր վիշտն անչափելի է, սակայն գիտակցում ենք, որ Ալենը միայն մեր հերոսը չի, այլ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր Հայրենիքին
Փա՛ռք մեր զինվորներին:
Ալեն Մարգարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ից Զոլեր սգո սրահում:
Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում»:

