Միհրան Պողոսյանը Վարդան Այվազյանին կնշանակի պետգույքի կառավարման վարչության պետ
Փաստ» օրաթերթը գրում է. Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդին` Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: ՀՀԿ–ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը:
Սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, Քեթրինի Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը` հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

