Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, իսկ հայերն՝ իրենց կյանքի համար. Վասիլի Ուտկին
Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ:
«Ինձ համար Արցախի ( Ղարաբաղի) պատերազմում առանցքային է հետևյալը՝ Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, նաև վրեժի, իսկ այնտեղ և դրանից դուրս ապրող հայերը պայքարում են իրենց կյանքի համար: Երկրորդ նպատակն ինձ հասկանալի է, այդպես անում են բոլորը: Իսկ առաջինն օտար է ինձ համար: Արցախում կյանքը հողից սուրբ է»,-գրել է Ուտկինը:

