Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին, ակտիվ նախապատրաստություն է ընթանում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն և Երևանը հաստատել են մասնկացությունը Մոսկվայում խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,-ասել է նա:
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները:
Zham.am