ՀՀ ԱԳ նախարարը նախատեսում է Մոսկվա ժամանել այսօր՝ օրվա երկրորդ կեսին․ Տողանյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծրագրում է սեպտեմբերի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա։ Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։