Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվա են հրավիրվում․ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունից։
ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։
«Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի Ագ նախարարները»,-ասված է հայտարարության տեքստում։

