Մազի ծերով մահից պրծանք
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Ցերեկը հարվածեցին Ղազանչեցոցին, որոշեցինք նկարահանող խմբով մեկնել Շուշի։ Ճանապարհին ստիպված եղանք կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային դրոն էր պտտվում... քիչ անց լսվեց աճող վնգունը՝ ու հարված։ Հասցրինք մտնել մոտակա նկուղ։
Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի... եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր։
Եթե չլինեին դրոներն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու.... Աստված պահեց։
Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի... 3-ն էլ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց։
Եվ այս ամենի մասին տեսանյութը՝ շուտով Արմնյուզի եթերում։
Арман Гарибян-ը անգամ նման վիճակներում է շարունակում նկարահանումը...
Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան էջից

