Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել. Տեսանյութ
Դիտել նաև
Նոր լուսանկար՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց
Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հեռացման հարցին
Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություն է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար. Լավրով. Տեսանյութ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով ռուսերեն հետկադրային տեքստով և ադրբեջաներեն ենթագրերով հայկական տեսանյութ է ցուցադրվել։ Armenian Social Media Army–ի խմբում նշված է, որ իրենց թիմին հաջողվել է կոտրել ադրբեջանական հեռուստաալիքներն ու ուղիղ եթերում ցուցադրել հայերի պատրաստած տեսանյութը։
«Այսօր` Հայաստանի ժամանակով 11:00-ին, մի քանի անքուն գիշերներից հետո մեր գործընկերների հետ համատեղ մտանք ադրբեջանական 13 հեռուստաալիքների եթեր, որտեղ մեսիջով դիմեցինք Ադրբեջանի ժողովրդին։ Միայն 10 րոպե հետո նոր ֆայմեցին անջատել վիդեոն
Սրանք էլ էն ալիքները, որոնցով հեռարձակումը գնացել ա՝
CANLI
arb24
arb
Gunasarb
Ganli
CBC
itv
CBCsport
DUNYATV
MadaniyyatTV
IDMANTV
XAZAR
ATV»,– գրել է թիմի անդամներից մեկը՝ Վանիկ Չալոյանը։
Տեսանյութը նաև տարածված է Youtube–ում։ Մինչ ադրբեջանցիներն ու թուրքերն ակտիվ բողոքում են, արգելափակում տեսանյութը յութուբյան ալիքներից մեկում, այն արագորեն ներբեռնվում և տարածվում է մեկ ուրիշով։