Հայտնի է Շուշիում ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողի անունը
Դիտել նաև
Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել
Ոստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա. ՆԳՆ
Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ. «Փաստ»
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա
ՇՏԱՊ. լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները քաշքշելով, բռնի ուժի կիրառմամբ հեռացնում են դպրոցից
Ինչպես հաղորդում է Sputnik Armenian, Արցախի Շուշի քաղաքում ռմբակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը Յուրի Կոտենոկն (Юрий Котенок) է։
Նա «Сегодня.ру» պորտալի գլխավոր խմբագիրն է։ Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում է ստացել, նրա կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները։
Իր հերթին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»։
Zham.am

