Պատերազմում զոհվել է Կարին Տոնոյանի որդին՝ Մենուան
Դիտել նաև
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն․ հայկական կողմն ունի ընդհանուր 710 զոհ
Պարգևը շատ էր կարոտել իր տունը և ուզում էր գոնե 1 անգամ, 1 օրով լինել տանը
Արցախում հերոսաբար զոհված Մհերը դպրոցի լավագույն սաներից էր
«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. Տեսանյութ
«Դիրքի տղերքը 23-ամյա Զաքարին ասել են՝ «Փոքր սպարապետ», «Դուխավիկ արարատցի». Զոհվածի ընկեր. Լուսանկար
Պատերազմը տանում է իր լավագույն զավակներին։ Այսօր տեղեկացանք, որ մարտի դաշտում զոհվել է նաև «Հայ ասպետ» նախագծի ղեկավար Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Վերջինս մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին, և այս տարիներին զբաղված էր «Հայ Ասպետի» շրջանակներում մորը օգնելով, ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնելով։
Ցավոք, դրանք կիսատ մնացին, նրա վերջին առաքելությունը եղավ հայրենիքի համար կյանքը զոհելը։ Մենուան ամուսնացած էր, ուներ անչափահաս երեխա։ Մեզ ասացին, որ նրա անունը զոհվածների ցուցակում դեռևս չկա, բայց մահվան բոթը երկու օր է՝ արդեն հասել է հարազատներին։
Աղբյուր՝ «Հրապարակ»

