Ասադը մտադիր է հանդիպել Պուտինի հետ
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք մշտապես կապի մեջ ենք, երբ ինչ-որ բան է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա։ Կշարունակենք շփվել և, իհարկե, կհանդիպենք, բայց դա կախված է Սիրիայի քաղաքական իրավիճակից»,- ասել է Ասադը։
Նրա խոսքով՝ զրույցները դեռ կլինեն հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար է եղել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Zham.am

