Ադրբեջանում բնակվող ուտինների փոքրաթիվ համայնքը կարելի է ասել ոչնչացվեց Բաքվի բռնապետի հրամանով
Ադրբեջանում բնակվող ուտինների փոքրաթիվ համայնքը կարելի է ասել ոչնչացվեց Բաքվի բռնապետի հրամանով։ Ադրբեջանում հայտարարված մասնակի զորհավաքը պարզվում է չի տարածվում ազգային տեղաբնիկ փոքրամասնությունների վրա, նրանց վրա տարածվում է ամբողջական զորահավաքը։ Ուտինների գյուղից 18-ից բարձր բոլոր տղամարդկանց տարել են ռազմաճակատ , մի մասին սեպտեմբերի 26-ին, մյուս մասին հետագա օրերին․․․ Ոչ դիակներն են տալիս հարազտներին, ոչ էլ որևէ տեղեկություն։ Ռուսաստանում ապրող ուտիններն էլ այլևս կապ չեն կարողանում հաստատել իրենց հարազատների հետ, քանի որ գաղտնալսում են և որևէ ավելորդ բառի դեպքում Ադրբեջանում բնակվող հարազտները հայտնվում են Ադրբեջանի անվտանգության ուժերի հարվածի տակ։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

