Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարից որևէ մեկը չի տուժել:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել:

