Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Ժնև
Դիտել նաև
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»
«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
«Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները կկայանան հինգշաբթի Ժնևում, ապա հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ը հերքեց Հայաստանի մասնակցությունը Ժնևի բանակցություններին և հաստատեց, որ Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա:

