Ստոկհոլմում ահաբեկչություն կատարած անձը ձերբակալված է (լուսանկարներ)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեռնատարի վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին Ahlens Mall առևտրի կենտրոնի հարևանությամբ։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ վարորդը ձերբակալված է, իսկ կատարվածը որպես ահաբեկչություն որակել։ Շվեդական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ ոստիկանությունը ևս մեկ անձի է փնտրում, ով նույնպես կասկածվում է ահաբեկչության կազմակերպման համար։
Նշենք նաև, որ Spendrups գարեջրային ընկերությունը, որին պատկանում է բեռնատարը, հայտարարել է, որ այն առևանգվել է այսօր առավոտյան, երբ դրանով գարեջուր էին տեղափոխում առևտրային կետերով։
«Երբ գարեջուրը հասցվել է Caliente ռեստորան, ինչ-որ մեկը ցատկել է բեռնատարի մեջ, մինչդեռ վարորդը բեռնաթափում էր այն, և հեռացել», - ասել է ընկերության ներկայացուցիչը։
Zham.am

