Իտալիայում կոռուպցիոն սկանդալին մասնակից պատգամավորը կապված է Ալիեւների հետ
Հետաքննիչները, որոնք ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) իտալացի անդամ Լուկա Վոլոնտեի գործով պատրաստվում են առաջիկա դատական պարզաբանումներին, հայտարարել են, որ 2,39 մլն եվրո են հայտնաբերել Վոլոնտեի վճարումներում՝ բրիտնական եւ օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս մասին, ինչպես հայտնում է news.am-ը ասվում է Խադիջա Իսմայիլովայի հետաքննության մեջ։
Ֆինանսավորման մեծ մասը բաժին է ընկել բրիտանական Hilux Services LLP ընկերությանն ու էստոնական բանկում բաժնետիրական Baktelekom MMC ընկերության հաշվեհամարին, որը գրանցվել է Ադրբեջանում եւ կապված է երկրի իշխող ընտանիքի հետ։
Ինչպես պնդում են դատախազները՝ վճարումներն արված են ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը հարթելու ջանքերին ի պատասխան։
Մանրամասները՝ news.am կայքում