Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ
18
«Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Պատերազմ Արցախում
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին

Եվրախորհրդարանից կոնկրետ քայլեր են ակնկալվում. Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Բրյուսելում հազարավոր մարդիկ՝ հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները վանկարկումներով շեշտում են, որ Էրդողանն ահաբեկիչ է, Ադրբեջանն՝ ագրեսոր: Նրանք պարզել են «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Կանգնեցրեք Ալիևին», «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ:  

Ցույցն անցկացվել է այն պահին, երբ Եվրախորհրդարանում քննարկվում էր Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հարցը: 

«Մենք ամբողջ հայ ազգի անունից մեղադրում ենք եվրոպական կառույցներին ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար: Թուրքիան ներգրավված է այս հակամարտության մեջ իր աշխարհագրական նպատակներին հասնելու համար, իսկ Եվրոպան մնում է կույր և համր: Հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի իրական նպատակը  ցեղասպանությունն է, իսկ Եվրոպան մնում է խուլ»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիների, որոնք չեն ցանկանում պատերազմել:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ կան փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է արգելված զենքեր, ինչպիսին է կասետային ռումբը, որի կիրառումը խաղաղ բնակավայրերում ռազմական հանցագործություն է համարվում, իսկ Եվրոպան լուռ է: «Բոլորն արդեն գիտեն, որ Թուրքիան հավաքագրում է ջիհադիստների Սիրիայից և Լիբիայից, նրանց ուղարկում է Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար: Դա փաստ է, որը հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Եվրոպան լուռ է: Իսրայելը տևական ժամանակ է՝ զենք է վաճառում Ադրբեջանին ու բոլորը գիտեն, որ զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, բայց Եվրոպան լուռ է: Երբ լրագրողները  վիրավորվում են խաղաղ բնակավայրերում,  բոլոր միջազգային կառույցները լուռ են: Մեր կոչը նրանց է ուղղված՝ բացեք ձեր աչքերն ու ականջները, գործեք»,-շեշտում են մասնակիցները:

Նրանք նաև հիշեցնում են, որ Ադրբեջանը իր երկրում ապրող փոքրամասնություններին ճնշելով՝ ուղարկում է առաջնագիծ, իսկ Եվրոպան կրկին լուռ է։ «Ինչպես այս պատերազմը, այնպես էլ հուլիսյան դեպքերը տեղի ունեցան համավարակի ժամանակ, և մենք նրանց մեղադրում ենք։ Մենք Եվրախորհրդարանից շատ կոնկրետ քայլեր ենք ակնկալում, քանի որ այն դեռ չի անում ամենը, ինչ կարող է: Ամոթ, ամոթ, ամոթ»,-վանկարկում են ցուցարարները:

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>