«ԼՂ-ի դեմ գրոհայինների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին». Բրեդ Շերման
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել Պետդեպարտամենտին արձագանքել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ջիհադիստների տեղակայմանը, որտեղ ադրբեջանական զորքերն օտարերկրյա զինյալներին օգտագործում են որպես վարձկաններ Արցախի դեմ:
«Այսօր ես խոսել եմ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ այն հաղորդագրությունների մասին, որ Թուրքիան Սիրիայում ջիհադիստական խմբավորումների գրոհայիններ է հավաքագրում և տեղակայում Արցախի և Ադրբեջանի սահմանին»,- գրել է կոնգրեսականն իր թվիթերյան էջում:
«Ես կոչ եմ արել պետդեպարտամենտին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հասկացնելու, որ տարածաշրջանում օտարերկրյա գրոհայինների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»,- գրել է կոնգրեսականը։
Zham.am