ՌԴ ՊՆ հայտարարությունը Սիրիայում ամերիկյան ավիահարվածների հետ կապված (տեսանյութ)
Ռուսական զենիթահրթիռային համալիրները պահպանում են Ռուսաստանի ծովուժի օբյեկտները Տարտուսում և ռազմատիեզերական ուժերը «Հմեյմիմ» ավիաբազայում: Ինչպես պատմեց լրագրողներին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ռազմական հաշվարկները հերթապահում են շուրջօրյա:
«Հակաօդային պաշտպանության C-400 և «Панцирь» համալիրները երաշխավորված պաշտպանում են ռուսաստանյան ավիախումբը «Հմեյմիմ» ավիաբազայում», - մեջբերում է Կոնաշենկովին Տասս գործակալությունը:
Հիշեցնենք՝ ապրիլի յոթի գիշերը ԱՄՆ-ն ՄԱԿ-ի և Կոնգրեսի կողմից չթույլատրված ավիահարվածներ է հասցրել Հոմս նահանգում տեղակայված սիրիական ավիաբազայի ուղղությամբ:
Zham.am