«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին». ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:

Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում եւ հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի:

Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության ընդլայմանն ու դրանում այլ պետությունների ներգրավմանը:

Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքություն պահպանելու՝ իր ստանձնած պարտավորությունը:

Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական եւ հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ: Մինչդեռ ղարաբաղյան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտոնական հայտարարության մեջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպես պատերազմ հրահրողի հանցավոր վարքագծին ու չի զսպում նրան:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:

Ելնելով վերը նշվածից`

պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>