Մհեր Սեդրակյանն էլ է լքում ՀՀԿ-ն
Այն բանից հետո, ինչ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել,ինչի մասին կհայտարարի վաղը, հերթը Մհեր Սեդրակյանինն է:
ELQ-ի տեղեկություններով՝ վերջինս ևս պատրաստվում է լքել ՀՀԿ շարքերը, քանզի տևական ժամանակ է«նեղացած է» կուսակցությունից: Մհեր Սեդրակյանի հեռանալու որոշումը պայմանավորված է որդու քաղաքական ապագայի հետ, որը Սեդրակյան կրտսերը պատրաստվում է կապել «Բարգավաճ Հայաստանի» հետ, ավելին՝ առաջադրվել ռեյտինգայինով: Այս պահին ընթանում են բանակցություններ այս հարցի շուրջ, բայց, ըստ մեր աղբյուրի, Մհեր Սեդրակյանի հեռանալու հարցը վերջնական լուծված է: Թե որտեղ կշարունակի իր «քաղաքական կարիերան» պարզ կդառնա առաջիկա օրերին: