Կառավարության լիազորությունների շարքում կներառվի նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովը՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունեց միաձայն՝ 99 ձայնով: Նախագիծը ներկայարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Նա: Փոխանցում է Tert.am-ը:
Այսպիսով հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:
Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։