Իրանի խորհրդարանի խոսնակը ՌԴ Պետդումայի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սրացումն ու այն «չափազանց տագնապալի» որակել
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը նախօրեին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը համարել է չափազանց տագնապալի, գրում է Tert.am-ը հղում անելով eadaily.com կայքը:
«Պետք է փորձենք դադարեցնել զինված հակամարտությունը և երկխոսության միջոցով դրան վերջ տանք»,- նշել է Ղալիբաֆը:
Պետդումայի ղեկավարը համաձայնել է իրանցի գործընկերոջ հետ:
«Ինչպես և Դուք մենք ևս կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով ՝ երկխոսության և բանակցությունների միջոցով լուծվի»,-ասել է Վոլոդինը: