Դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի գենշտաբի պետից ցուցմունք կորզելու համար առևանգել են նրա փեսային
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն կարողանում ճնշել Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովին, որը մեղադրվում է պետական դավաճանության ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ։
Օրերս փորձ է կատարվել առևանգել Սադիխովի հարազատ քրոջ ամուսնուն, որը բնակվում է Դերբենտում։ Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը Դաղստանում սեփական աղբյուրներին հղելով։
Առևանգման նպատակը՝ ցուցմունքներ կորզել, որ Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը Ռուսաստանի գործակալ է, ինչպես նաև լրացուցիչ ճնշում գործադրել սեփական սպայի նկատմամբ։
Zham.am