Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ)

ԼՂ ժողովուրդը չի լքի իր հայրենիքը. ՀՀ նախագահ

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, պնդում, որ հայերը եւ Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձեւերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձեւ՝ ներկա իրավիճակով պայմանավորված:

Այս պահին ամեն ինչ սեղանին է, եւ մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:

15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:

Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, եւ կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանց արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց եւ ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, եւ կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արեւելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, եւ նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ եւ կռվել իրենց երկրի համար:

Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, եւ կամավորները չեն շարունակի կռվել:

Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետեւյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժի չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան եւ գտնել խաղաղ լուծում:

Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք եւ ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:

Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջեւ: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:

Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաեւ այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով եւ օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաեւ ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր եւ գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միեւնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարեւանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլեւս չեն հեռանում:

Մինչեւ այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետեւ ԵՄ եւ այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլեւ քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:

Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը եւ թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաեւ աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի եւ իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արեւելք, արեւմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաեւ Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:

Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:

Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:

Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, եւ երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:

Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետեւ կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրասիայի միջեւ, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետեւ Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:

Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ եւ միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ:

Շնորհակալություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>