ՀՀ պաշտպանության նախարարն ԱՄՆ դեսպանին ասել է, որ Արցախում իրավիճակի այս տեմպերով զարգացումն աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար
Դիտել նաև
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը վրդովեցուցիչ է որակել «Դոժդ» հեռուստաալիքի՝ ահաբեկչությունը հայերի վրա «գլորելու» կեղտոտ փորձերը
Լոնդոնի «սրտում» բացվեց Հայաստանի դեսպանության՝ մեր գրպաններին 16 միլիոն ֆունտ ստերլինգ «նստած» շենքը (տեսանյութ)
Արցախի Հանրապետությունը արդեն կերել են, հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է. Լևոն Հայրյան (տեսանյութ)
ՌԴ-ն հյուպատոսությու՞ն կբացի Սյունիքում
Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։
Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով: