Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց

«Որեւէ թշնամի մեզ չի կարող ծնկի բերել». Բողոքի ակցիա Բուխարեստում

Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցել է Պատարագ՝ ձեռամբ հոգեւոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի:

Ռումանիայի հայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, համայնքի անդամներ:

Պատարագի վերջավորությանը Տաթեւ Սրբազանը կոչով դիմեց բոլոր ներկաներին՝ մասնավորապես ասելով.

«Սիրելիներ, այսօր Հայաստանն ու Արցախը, Մեր Մայր Հայրենիքը կանգնած են ճակատագրական ու օրհասական դրության առջեւ: Դարձյալ դրված է լինելության եւ չլինելության հարցը: Ցեղասպան թուրքը փորձում է ավարտին հասցնել շուրջ 100 տարի առաջ սկսած ոճրագործությունը: Որեւէ հաջողության չհասնելով ռազմաճակատում, ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը հրթիռակծում են քաղաքները, խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Դարձյալ եկել է պահը համախմբվելու եւ մեկ միասնական ճակատ կազմելու թշնամու հրոսակախմբերի դեմ: Հայի տեսակը չի կարող վերանալ: Մենք աստվածաստեղծ ժողովուրդ ենք, հայը կանգնած է համաշխարհային քաղքակրթության ակունքներում, առանց հայի աշխարհը պիտի կորցնի իր համն ու հոտը: Այսօր Մենք պայքարում ենք Մեր ինքնության, գոյության իրավունքի, Մեր Սրբությունների պաշտպանության համար: Դյուրին չէ հայ լինելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետն էր ասում՝ հայ լինելը հերոսություն է: Այո, սիրելիներ, հերոսություն է հայ լինելը, Մենք հերոս ժողովուրդ ենք եւ որեւէ թշնամի Մեզ չի կարող ծնկի բերել: Այսօր Արցախը, Մեր Մայր Հայրենիքը Մեր աջակցության կարիքն ունի, եկեք յուրաքանչյուրս Մեր մասնակցությունը բերենք այս սրբազան առաքելությանը: Եկեք աջակցենք Արցախին եւ հայոց փառապանծ բանակին՝ նաեւ նվիրատվություն կատարելով Հայաստան Համահայկական Հիմնադրամի հատուկ ֆոնդին, հարկ եղած պարագային մեկնենք նաեւ ռազմաճակատ եւ զենքով պաշտպանենք Մեր ազատ ապրելու իրավունքը»:

Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ բոլոր նահատակված հերոսների հոգիների համար:

Հոգեհանգստից հետո ներկաները հավաքվեցին Տաճարի բակում կանգնեցված Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկի եւ հայկական խաչքարի առջեւ, ուր կատարվաց Հանրապետական մաղթանք՝ ի զորակցություն Հայաստանի եւ Արցախի, հայոց բանակի եւ խաղաղության հաստատման համար:

Ռումանիոյ հայոց թեմի, Ռումինիայում ՀՀ դեսպանության եւ Ռումինահայոց միության համատեղ ջանքերով տեղի ունեցավ բողոքի ակցիա, ուր տեղի հայ համայնքի անդամները, երիտասարդները թուրք-ադրբեջանական ագրեսիան մերժող տարբեր պաստառներով իրենց բողոքի ձայնը բարձրացրին եւ ռումին հասարակության ուշադրությունը հրավիրեցին կարեւոր այս խնդրի վրա:

Խոսքով հանդես եկան Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը, Վարդան Մարթայանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>