Սերբիայի նախագահն քննադատել է Թուրքիայի գործողությունները ղարաբաղյան կոնֆլիկտում
Ղարաբաղի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում չլուծված կոնֆլիկտների սառեցումը,- նշել է Սերբիայի նախագահ Վուչիչը ԵՄ-ի հետ հարաբերությունների Ազգային Խորհրդի նիստին:
Ըստ Վուչիչի ներկայիս հայ-ադրբեջանական պատերազմում «տարածաշրջանային խաղացողներից մեկը սադրում է կոնֆլիկտի կողմերից մեկին, պատերազմ հրահրելու հարցում և մնում է անպատիժ միջազգային հանրության կողմից»: Ըստ Վուչիչի, այս փաստը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային հանրության անկարողությունը կանխելու համար այս հակամարտությունը: Սերբիայի նախագահն ևս մեկ անգամ նշեց, որ դա պետք է դաս լինի նաև սերբերի համար, լուծելու Կոսովոյի խնդիրը օր առաջ, որպեսզի հետագա սերունդները չհայտնվեն այն վիճակում, որ այսօր հայտնվել են ներկայիս հայերի և ադրբեջանցիների սերունդները:
Zham.am

