ՌԴ-ն միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Պեսկով
Ռուսաստանը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, РБК-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը:
Նիկոլ Փաշինյանը չի բացառել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցի քննարկումը:
Zham.am

