Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են.իշխանությունները պետք է նախաձեռնեն քաղաքական ուժերի համատեղ կոչ. Վրթանեսյան
Դիտել նաև
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան
«Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան
Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան
«Ինչո՞ւ պիտի տրանսպորտից օգտվելու համար խառը, խուճուճ քվեստներ անցնենք»․ Կարեն Վրթանեսյան
Առավոտից շատերը կարծես թե սկսեցին հասկանալ, որ պատերազմը ֆեյսբուքյան մեմեր ու ռոմանտիկա չի։ Սա արդեն դրական տեղաշարժ է։
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
Հաղթանակի միակ երաշխիքը ազգ-բանակ դառնալն է, տոտալ մոբիլիզացիան։
Ավելի կոնկրետ.
— քայլ առաջին. իշխանությունները պետք է առավելագույնս արագ կազմակերպեն Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների՝ ազգովի համախմբվելու համատեղ կոչ (որին պիտի անհապաղ հաջորդի իրական համատեղ աշխատանքը)։
— քայլ երկրորդ. իշխանությունները պիտի հստակ հրահանգներ տան քաղաքացիներին իրենց անելիքների մասին։
Բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել անձնական ամբիցիաները, իշխանատենչությունը և խաղաղ ժամանակվա մնացած տունտունիկները։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

