Ռազմական տրիբունալի «ինչուները»
Դիտել նաև
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև»
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
«Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ
Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը մենակ մնացին, առանց դաշնակիցների։ Նույնիսկ գերտերությունները պատերազմների ժամանակ ձգտում են դաշնակիցներ ունենալ, իսկ ահա մեզանում հպարտորեն ու դուխով հայտարարվում է, որ մեր երեխեքը միայնակ պայքարում են ադրբեջանական, թուրքական ու իսլամիստ ահաբեկիչների բանակների դեմ և հանուն գլոբալ անվտանգության։ Եվ այս վիճակը ներկայացվում է որպես ձեռքբերում։ Մենակ մնալը ոչ թե հպարտության, այլ խայտառակության դրսևորում է։
Ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը մեզ ընկալի որպես անվստահելի գործընկեր։
Ինչո՞ւ միտումնավոր ու հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները։
Ինչո՞ւ միտումնավոր ու հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները։
Ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը կանաչ լույս վառեց սորոսաթուրքական ուժերի առաջ։
Ինչո՞ւ վիժեցվեցին Ղարաբաղյան բանակցությունները։
Ինչո՞ւ նպատակամղված վարկաբեկվեցին արցախյան գոյամարտի հերոսները և ինչո՞ւ նրանք ենթարկվեցին քրեաքաղաքական հետապնդումների։
Ինչո՞ւ պատերազմ ստացանք։ Չէ՞ որ մեզ խաղաղության էին նախապատրաստում ու խաղաղասիրություն քարոզում՝ հընթացս ձուլելով փամփուշտներն ու դրանցից զարդեր ստանալով։
Հիմա Ստեփանակերտում հրթիռների «մուղամ» է։ Ինչո՞ւ սրան հասանք։

