Հովհաննիսյան. Ադրբեջանի կորուստները վերջին ժամերի ընթացքոմ՝ 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, 45 զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ. Տեսանյութ
Հ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մարտերը դեռ շարունակվում են, և հայկական կողմը հետ է մղել բոլոր գրոհները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր:
«Վերջին ժամերի ընթացքում հակառակորդը տվել է 540 սպանված, 700 վիրավոր: Խոցվել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչը:
Լրագրողներն այսօր Արծրուն Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեցին՝ Հայաստանը կդիմի՞ ՀԱՊԿ-ին ՀՀ տարածքում Ադրբեջանի ծավալած վերջին գործողությունների համատեքստում, երբ ՀՀ տարածքում հայտնվեցին ադրբեջանական ԱԹՍ-երը: Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց. «ՀԱՊԿ-ին ամեն ինչ էլ ներկայացնելու ենք: Հերթով, կարգով, շարքով՝ ինչպես ասում են զինվորականները»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

