Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել. ՀՀ ՊՆ խոսնակը հերքում է «Տոչկա-Ու» կիրառելու մասին տեղեկատվությունը
Դիտել նաև
«Սա չէր իմ պայքարի նպատակը». Սարգիս Ստեփանյան
Ինչպես ադրբեջանում գտնվող գերիները, այնպես էլ երեխաները կսպասեն մի քանի ամիս իրենց գրքերին
Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների հանդեպ սկսել են առցանց տիրույթում հարձակումներ, սպառնալիք․ Շուշան Դոյդոյան
ԿԽՄԿ-ից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը, դա կարող եք անել
Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով:

