Թուրքիան դրական է գնահատել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը
Թուրքիայի ԱԳՆ-ն դրական է գնահատում ԱՄՆ-ի հրթիռակոծումն ընդդեմ սիրիական «Շայրաթ» ավիաբազայի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան նախկինի պես աջակցում է նման քայլերին, որոնք ուղղված են մեղավորներին պատժելուն: Այդ քայլերը նաև ապացույց են առ այն, որ հանցագործություններն առանց փոխհատուցման չեն մնա»,-ասվում է թուրքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իսկ ահա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը:
«Անհրաժեշտ է, որպեսզի այս վարչակարգը որքան հնարավոր է շուտ տապալվի: Եթե նա (Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը-խմբ.) չի ցանկանում հեռանալ, եթե չկա անցումային իշխանություն, եթե նա շարունակում է մարդկության դեմ հանցագործություններ կատարել, անհրաժեշտ է նրան տապալելու համար քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:
Zham.am