Ուկրաինայի ԱԳ նախարարը հերքում է․ Կիևը Բաքվին օգնություն չի տրամադրի
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան գրում է․ «Ուկրաինայի ժողպատգամավորի կողմից՝ այլ պետությանը ռազմական, հումանիտար եւ այլ ցանկացած օգնություն հատկացնելու մասին հայտարարության առնչությամբ ցանկանում եմ ընդգծել հետեւյալը․
1. Ամեն մի ժողպատգամավոր կարող է իր դիրքորոշումը հայտնել ցանկացած հարցի առնչությամբ, սակայն այլ պետություններին օգնություն հատկանցելու կոմպիտենցիան պատկանում է Ուկրաինայի նախագահին եւ կառավարությանը
2. Ինչ վերաբերում է ակտիվ զինված դիմակայությանը, ավերածություններին եւ բազմաքանակ զոհերին, ապա ես կրկին կոչ եմ անում բոլորին հավասարակշռված հայտարարություններով եւ մեկնաբանություններով հանդես գալ, որոնք չեն հարուցի էմոցիաներ, չեն առաջացնի թշնամանք եւ դիմակայություն եւ կհամապատասխանեն ուկրաինական պետության պաշտոնական կարծիքի հետ։ Կարճ ասած՝ վերահսկեք ձեր էմոցիաներն ու այլոց էմոցիաների հետ մի խաղացեք։
3. Ուկրաինան տուն է հայ եւ ադրբեջանական համայնքների համար երեք տարի։ Կարեւոր է ապահովել խաղաղությունն ու միջազգային համաձայնագրերը Ուկրաինայում ապրող բոլոր ազգային համայնքների համար։ Կոչ եմ անում հայ եւ ադրբեջանական համայնքներին չտրվել սադրանքներին եւ պահպանել Ուկրաինայի գործող օրենսդրությունը։
Zham.am