Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Դիտել նաև
ԱՄՆ սենատորների բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում ճգնաժամին
Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին. ՌԴ դեսպան. Տեսանյութ
Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ
Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան և մանրամասն տեղեկատվություն փոխանակել «առկա եվրոպական խնդիրների» հետ կապված: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը:
«Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև … Նախագահները ուշադրություն են սևեռել մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առկա եվրոպական խնդիրների կապակցությամբ Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են իրավիճակը Բելառուսում և Ռուսաստանում։